Մակրոնը խիստ դիրք կբռնի Brexit-ի հարցում
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր Է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նոր ղեկավարի խորհրդական Ժան Պիզանի Ֆեռին:
Նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է, որ Մակրոնը կլինի «խիստ եւ պահանջկոտ գործընկեր», բայց չի պահանջի «պատժել» Մեծ Բրիտանիային:
Միեւնույն ժամանակ պաշտոնյան ասել Է. «Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգռված Է կոշտ Brexit-ի հարցում»:
Նրա խոսքով՝ «բոլորի շահերից Է բխում» կայուն տնտեսական, գիտական կապերի եւ անվտանգության բնագավառում կապերի պահպանումը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ տնտեսական բարգավաճման վիճակը պահպանելու համար, որը գոյություն ունի»: «Մենք պետք Է նոր հարաբերություններ կառուցենք»,- ընդգծել Է Պիզանի Ֆեռին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



