Մակրոնը խիստ դիրք կբռնի Brexit-ի հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր Է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նոր ղեկավարի խորհրդական Ժան Պիզանի Ֆեռին:
Նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է, որ Մակրոնը կլինի «խիստ եւ պահանջկոտ գործընկեր», բայց չի պահանջի «պատժել» Մեծ Բրիտանիային:
Միեւնույն ժամանակ պաշտոնյան ասել Է. «Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգռված Է կոշտ Brexit-ի հարցում»:
Նրա խոսքով՝ «բոլորի շահերից Է բխում» կայուն տնտեսական, գիտական կապերի եւ անվտանգության բնագավառում կապերի պահպանումը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ տնտեսական բարգավաճման վիճակը պահպանելու համար, որը գոյություն ունի»: «Մենք պետք Է նոր հարաբերություններ կառուցենք»,- ընդգծել Է Պիզանի Ֆեռին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



