Հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ ազգս այսօր նման մեծ տոն ունի նշելու.Վլադիմիր Արզումանյանը կիսվում է Հայոց բանակի զինվորը լինելու զգացողություններով
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է
25 տարի առաջ այս օրը` մայիսի 8-ին, մեր խրոխտ զինվորներն ազատագրեցին հրաշք Շուշին: Մայիսի 8-ը ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ նշանավորված է` որպես բեկումնային օր: Այս օրը սկսվել է «Հարսանիք լեռներում» օպերացիան, որը փոխեց ոչ միայն ղարաբաղյան պատերազմի ընթացքն, այլեւ հայերի ճակատագիրը. Այդուհետ մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք կանգուն ենք մեռ լեռների պես:
Տոնական օրվա շրջանակներում Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Վլադիմիր Արզումանյանն, ով այժմ ծառայության մեջ է: Երիտասարդ երգիչը հպարտությամբ նշեց` արդեն 10-ը ամիս է ծառայում է Հայոց բանակում:
«Հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ ազգս այսօր նման մեծ տոն ունի նշելու, եւ սա ասում եմ թե որպես արցախցի, թե որպես Հայոց բանակի զինվոր: Անպատմելի զգացողություն է գիտակցել այսօրվա տոնի խորհուրդն ու ծառայել հաղթանակած բանակում»,- նշեց Վլադիմիրը:
Թեեւ արցախցի զինվորը Շուշիի ազատագրումից տարիներ անց է ծնվել, սակայն այս օրվա հետ կապված իր հիշողություններն ունի.
«Շատ բաներ չեմ հիշում, սակայն շատ տպավորված է, որ ամեն տարի մայիսի 9-ին մենք ընտանիքով միշտ գնում էինք դիտելու ռազմական շքերթը: Այդ օրը ներկա էին լինում բոլոր արցախցիները, հիշում եմ, թե ինչ հպարտություն էի զգում, որ տեսնում էի այդ ամենը»,- պատմեց Վլադիմիրը:
Վլադիմիր Արզումանյանը ծառայում է Ստեփանակերտի «Ասպետ» համույթում.
«Կարծում եմ` յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է ծառայություն անցնի, քանի որ այն շատ կարեւոր կյանքի դասեր է տալիս. այդ երկու տարին ամբողջովին փոխում է կյանքդ»,- հավելեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ բացի կյանքի նոր որակներից, ծառայության ընթացքում ձեռք ես բերում նաեւ լավ ընկերներ.
«Մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ընկերներ: Փառք Աստծո, այսօր ունեմ հզոր ընկերներ կողքիս, եւ հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեր ընկությունը նաեւ ծառայության ավարտից հետո»,- ընդգծեց նա:
Թեեւ մեր զինվորները գիտակցում են ծառայության կարեւորությունն ու հպարտությունը, բայց նաեւ երբեմն կարոտի հաղթահարումը ամենադժվարն է թվում.
«Կարոտում եմ բոլորին, ինձ հարազատ մարդկանց, կարոտը շատ մեծ է… միեւնույն ժամանակ` հասկանում եմ, որ պետք է այս դժվարությունները հաղթահարել, քանի որ մեր գործի առաքելությունը շատ ավելի մեծ է, քան յուրաքանչյուր բան»,- ավարտեց զինվորը:
Ի դեպ` Վլադիմիր Արզումանյանը պլանավորում է ծառայությունն ավարտելուց հետո շարունակել ուսումը Կոնսերվատորիայի «Ժողովրդական վոկալի» բաժինը, քանի որ այստեղ ընդունվելուց հետո նա գնաց ծառայելու:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



