Հարավային Կորեայի զորքերը բերվել են պատրաստության բարձրագույն մակարդակի
МЕЖДУНАРОДНОЕԿորեայի Հանրապետության զինված ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության բարձրագույն մակարդակի՝ կապված մայիսի 9-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սեուլում ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուն Սան յունը հայտնել է, որ դա կապված է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից հնարավոր նոր ռազմական սադրանքների հետ:
«Զորքերը պահպանում են ռազմական պատրաստության ուժեղացված մակարդակը»,- ասել է սպան: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան այս ժամանակահատվածում կարող է բալիստիկ հրթիռների նոր արձակումներ կամ ատոմային փորձարկումներ իրականացնել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



