Հարավային Կորեայի զորքերը բերվել են պատրաստության բարձրագույն մակարդակի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Հանրապետության զինված ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության բարձրագույն մակարդակի՝ կապված մայիսի 9-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սեուլում ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուն Սան յունը հայտնել է, որ դա կապված է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից հնարավոր նոր ռազմական սադրանքների հետ:
«Զորքերը պահպանում են ռազմական պատրաստության ուժեղացված մակարդակը»,- ասել է սպան: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան այս ժամանակահատվածում կարող է բալիստիկ հրթիռների նոր արձակումներ կամ ատոմային փորձարկումներ իրականացնել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



