Արսենալի հարձակվողը գոլը տոնելու մասին. Դաշտում դա միայն բիզնես է, ոչ մի անձնական բան
СПОРТԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում:
«Մեզ համար շատ կարևոր էր այսօր հաղթելը: Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում մեր դիրքը` մեզ անհրաժեշտ են միավորներ: Հույս ունենք այս հաղթանակից հետո լավ ավարտել մրցաշրջանը:
Ինչ վերաբերում է գոլը տոնելուն, ապա դաշտում դա միայն բիզնես է, ոչ մի անձնական բան: Պարզապես ուրախանում եմ խփած գոլին, դա բնական է»,- Ուելբեքի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ հարձակվողը խփել էր իր թիմի երկրորդ գոլը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



