Արսենալի հարձակվողը գոլը տոնելու մասին. Դաշտում դա միայն բիզնես է, ոչ մի անձնական բան
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում:
«Մեզ համար շատ կարևոր էր այսօր հաղթելը: Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում մեր դիրքը` մեզ անհրաժեշտ են միավորներ: Հույս ունենք այս հաղթանակից հետո լավ ավարտել մրցաշրջանը:
Ինչ վերաբերում է գոլը տոնելուն, ապա դաշտում դա միայն բիզնես է, ոչ մի անձնական բան: Պարզապես ուրախանում եմ խփած գոլին, դա բնական է»,- Ուելբեքի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ հարձակվողը խփել էր իր թիմի երկրորդ գոլը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



