Բադեյանի՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող փոխառությունները
ОБЩЕСТВОՔուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բադեյանը հայտարարագրել է 1 միլիոն 767 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 300 միլիոն դրամ, 40 հազար եվրո դրամական միջոցներ: Բացի այս նա նախորդ տարվա սկզբին ունեցել է ևս 1 միլիոն 625 հազար ԱՄՆ դոլար, սակայն մինչև տարեվերջ այդ գումարները ծախսվել են:
Նրա տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 449 հազար դրամ, 18 հազար 168 ԱՄՆ դոլար աշխատավարձերից ու 104 հազար 740 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից:
Կինը՝ Լիլիթ Գալստյանը, հայտարարագրել է 10 հազար 500 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 1320 ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



