Բադեյանի՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող փոխառությունները
SOCIETYՔուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բադեյանը հայտարարագրել է 1 միլիոն 767 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 300 միլիոն դրամ, 40 հազար եվրո դրամական միջոցներ: Բացի այս նա նախորդ տարվա սկզբին ունեցել է ևս 1 միլիոն 625 հազար ԱՄՆ դոլար, սակայն մինչև տարեվերջ այդ գումարները ծախսվել են:
Նրա տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 449 հազար դրամ, 18 հազար 168 ԱՄՆ դոլար աշխատավարձերից ու 104 հազար 740 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից:
Կինը՝ Լիլիթ Գալստյանը, հայտարարագրել է 10 հազար 500 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 1320 ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



