Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում հաջողությունը նշելու Է Լուվրի մերձակա հրապարակում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր Է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Մակրոնի թիմը հաղթական հանրահավաքի անցկացման վայր Է ընտրել Լուվրի Էսպլանադան: Հրապարակը բոլոր կողմերից շրջապատված Է համանուն թագավորական պալատով, որը ներկայում աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն Է:
Հրապարակի կենտրոնում նշանավոր ապակե բուրգն Է, որը ծառայում Է որպես թանգարանի կենտրոնական մուտք:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել Է մեկ տոկոսային կետով, ինչի մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման՝ մայիսի 4-ին հրապարակված տվյալները:
Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել Է մինչեւ 61 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ Է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը: Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



