Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում հաջողությունը նշելու Է Լուվրի մերձակա հրապարակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր Է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Մակրոնի թիմը հաղթական հանրահավաքի անցկացման վայր Է ընտրել Լուվրի Էսպլանադան: Հրապարակը բոլոր կողմերից շրջապատված Է համանուն թագավորական պալատով, որը ներկայում աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն Է:
Հրապարակի կենտրոնում նշանավոր ապակե բուրգն Է, որը ծառայում Է որպես թանգարանի կենտրոնական մուտք:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել Է մեկ տոկոսային կետով, ինչի մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման՝ մայիսի 4-ին հրապարակված տվյալները:
Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել Է մինչեւ 61 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ Է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը: Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



