Վենեսուելայում սպանել են ուսանողական շարժման առաջնորդին
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայում սպանվել Է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել Է El Universal պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանցագործությունը կատարվել Է Էլ Տիգրե քաղաքում: Շարժման ակտիվիստ 28-ամյա Խուան Լոպեսը մասնակցում Էր ժողովի, երբ նրան Է մոտեցել հանցագործը, արագորեն հանել զենքը եւ մի քանի անգամ կրակել: Ըստ որում վիրավորվել Է երեք մարդ:
Երկրում պահպանվում Է քաղաքական լարվածությունը, տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում Է այդ թվում ուանողական հասարակայնությունը: Մայիսի 4-ին Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի առնվազն 14 ուսանողներ են տուժել ուսումնական հաստատության շրջանում իշխանությունների քաղաքականության դեմ՝ նրանց կազմակերպած բողոքի ակցիան ցրելիս:
Ապրիլի սկզբից մինչեւ մայիսի 4-ը Վենեսուելայում ցույցերի ընթացքում բռնությունը 35 մարդու կյանք Է խլել, եւս 717 հոգի տուժել Է: Մայիսի 4-ին այս տվյալները հրապարակել Է հարավամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



