Վենեսուելայում սպանել են ուսանողական շարժման առաջնորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայում սպանվել Է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել Է El Universal պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանցագործությունը կատարվել Է Էլ Տիգրե քաղաքում: Շարժման ակտիվիստ 28-ամյա Խուան Լոպեսը մասնակցում Էր ժողովի, երբ նրան Է մոտեցել հանցագործը, արագորեն հանել զենքը եւ մի քանի անգամ կրակել: Ըստ որում վիրավորվել Է երեք մարդ:
Երկրում պահպանվում Է քաղաքական լարվածությունը, տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում Է այդ թվում ուանողական հասարակայնությունը: Մայիսի 4-ին Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի առնվազն 14 ուսանողներ են տուժել ուսումնական հաստատության շրջանում իշխանությունների քաղաքականության դեմ՝ նրանց կազմակերպած բողոքի ակցիան ցրելիս:
Ապրիլի սկզբից մինչեւ մայիսի 4-ը Վենեսուելայում ցույցերի ընթացքում բռնությունը 35 մարդու կյանք Է խլել, եւս 717 հոգի տուժել Է: Մայիսի 4-ին այս տվյալները հրապարակել Է հարավամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



