Քլինթոնը պատրաստվում Է ֆինանսավորել Թրամփի դիմադրության խմբերին
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր Է ստեղծել քաղաքական խումբ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների հասարակական դիմադրության ֆինանսավորման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով Քլինթոնի շրջապատի աղբյուրներ:
Հեռուստաալիքի՝ իրադրությանը ծանոթ զրուցակիցների խոսքով՝ քաղաքական գործիչն անձնախումբ Է հավաքում իր նախկին խորհրդականներից եւ օգնականներից, որը կզբաղվի տարբեր կազմակերպությունների նվիրատվությունների եւ մուծումների որոնմամբ, որոնք հանդես են գալիս Թրամփի՝ պետության ղեկավար ընտրվելու դեմ:
Աղբյուրներից մեկը պարզաբանել Է, որ Քլինթոնը տպավորվել Է Թրամփի դեմ ելույթների թափից, եւ որոշել Է օգնություն ցույց տալ նրանց: Նոր կառույցը կանվանվի «Միասին հառաջ»(Onward Together), ինչը համահունչ Է «Միասին ավելի ուժեղ ենք» (Stronger Together) նախընտրական կարգախոսին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



