Քլինթոնը պատրաստվում Է ֆինանսավորել Թրամփի դիմադրության խմբերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր Է ստեղծել քաղաքական խումբ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների հասարակական դիմադրության ֆինանսավորման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով Քլինթոնի շրջապատի աղբյուրներ:
Հեռուստաալիքի՝ իրադրությանը ծանոթ զրուցակիցների խոսքով՝ քաղաքական գործիչն անձնախումբ Է հավաքում իր նախկին խորհրդականներից եւ օգնականներից, որը կզբաղվի տարբեր կազմակերպությունների նվիրատվությունների եւ մուծումների որոնմամբ, որոնք հանդես են գալիս Թրամփի՝ պետության ղեկավար ընտրվելու դեմ:
Աղբյուրներից մեկը պարզաբանել Է, որ Քլինթոնը տպավորվել Է Թրամփի դեմ ելույթների թափից, եւ որոշել Է օգնություն ցույց տալ նրանց: Նոր կառույցը կանվանվի «Միասին հառաջ»(Onward Together), ինչը համահունչ Է «Միասին ավելի ուժեղ ենք» (Stronger Together) նախընտրական կարգախոսին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



