Մեքսիկացի ուսանողը մշակել է կրծքի քաղցկեղն ախտորոշող կրծկալ
ВИДЕО«Fox News»-ը հաղորդում է, որ 18-ամյա մեքսիկացի ուսանող Հուլիան Ռիոս Կանոտուն արժանացել է Global Student Entrepreneur Awards մրցանակին։ Դրա համար հիմք է հանդիսացել տղայի անհավանական հայտնագործությունը՝ կրծկալ, որը կարողանում է կրծքի քաղցկեղ ախտորոշել։ Երիտասարադը հայտնել է, որ նմանատիպ հայտնագործության իրեն դրդել է մոր օրինակը, ով երկար տարիներ պայքարել է կրծքի քաղցկեղի դեմ։
EVA կրծկալը հագեցած է 200 սենսորներով, որոնք մշտապես հսկում են կրծքերի ջերմաստիճանը, հետևում են դրա ձևի և քաշի փոփոխություններին։ Վաղ փուլում քաղցկեղը ախտորոշելու համար հարկավոր է այդ կրծկալը կրել շաբաթական ընդամենը մեկ ժամ. այդ ընթացքում ստացված ողջ ինֆորմացիան փոխանցվում է հատուկ ծրագրին, որը վերամշակում է դրանք և հաղորդում բոլոր կասկածելի փոփոխությունները։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



