Մեքսիկացի ուսանողը մշակել է կրծքի քաղցկեղն ախտորոշող կրծկալ
ՎԻԴԵՈ«Fox News»-ը հաղորդում է, որ 18-ամյա մեքսիկացի ուսանող Հուլիան Ռիոս Կանոտուն արժանացել է Global Student Entrepreneur Awards մրցանակին։ Դրա համար հիմք է հանդիսացել տղայի անհավանական հայտնագործությունը՝ կրծկալ, որը կարողանում է կրծքի քաղցկեղ ախտորոշել։ Երիտասարադը հայտնել է, որ նմանատիպ հայտնագործության իրեն դրդել է մոր օրինակը, ով երկար տարիներ պայքարել է կրծքի քաղցկեղի դեմ։
EVA կրծկալը հագեցած է 200 սենսորներով, որոնք մշտապես հսկում են կրծքերի ջերմաստիճանը, հետևում են դրա ձևի և քաշի փոփոխություններին։ Վաղ փուլում քաղցկեղը ախտորոշելու համար հարկավոր է այդ կրծկալը կրել շաբաթական ընդամենը մեկ ժամ. այդ ընթացքում ստացված ողջ ինֆորմացիան փոխանցվում է հատուկ ծրագրին, որը վերամշակում է դրանք և հաղորդում բոլոր կասկածելի փոփոխությունները։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



