«Մուչժիգե» թայֆունը Չինաստանում առանց Էլեկտրականության Է թողել 5 մլն մարդու
МЕЖДУНАРОДНОЕ«Մուչժիգե» թայֆունի պատճառով Չինաստանի Գուանչժոու եւ Հայնան նահանգներում առանց Էլեկտրականության Է մնացել 5 մլն մարդ: Այդ մասին, հոկտեմբերի 7-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Բացի այդ, տարերքը վնաս Է պատճառել առնվազն 1,9 մլն մարդու բնակատեղիների:
Ըստ վերջին տվյալների՝ թայֆունը 19 մարդու կյանք Է խլել, վիրավորվել Է եւս 223 բնակիչ:
«Մուչժիգե» թայֆունը Չինաստանի հարավային ծովափը պատուհասել Էր հոկտեմբերի 4-ին: Այն դարձել Է 22-րդ թայֆունը, որը վերջին մեկ տարում հարվածել Է տարածաշրջանին: Չինաստանի իշխանությունները շուրջ 200 հազար մարդ Էին տարհանել երկրի հարավում եւ չեղարկել ավիաթռիչքները: ԹայֆունՆ առաջացրել Էր հեղեղումներ ու սողանքներ:
Տարերքի պատճառած վնասը դեռ պետք Է գնահատվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



