«Մուչժիգե» թայֆունը Չինաստանում առանց Էլեկտրականության Է թողել 5 մլն մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մուչժիգե» թայֆունի պատճառով Չինաստանի Գուանչժոու եւ Հայնան նահանգներում առանց Էլեկտրականության Է մնացել 5 մլն մարդ: Այդ մասին, հոկտեմբերի 7-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Բացի այդ, տարերքը վնաս Է պատճառել առնվազն 1,9 մլն մարդու բնակատեղիների:
Ըստ վերջին տվյալների՝ թայֆունը 19 մարդու կյանք Է խլել, վիրավորվել Է եւս 223 բնակիչ:
«Մուչժիգե» թայֆունը Չինաստանի հարավային ծովափը պատուհասել Էր հոկտեմբերի 4-ին: Այն դարձել Է 22-րդ թայֆունը, որը վերջին մեկ տարում հարվածել Է տարածաշրջանին: Չինաստանի իշխանությունները շուրջ 200 հազար մարդ Էին տարհանել երկրի հարավում եւ չեղարկել ավիաթռիչքները: ԹայֆունՆ առաջացրել Էր հեղեղումներ ու սողանքներ:
Տարերքի պատճառած վնասը դեռ պետք Է գնահատվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



