Սիրիահայերին եւ իրաքահայերին օգնություն տրամադրվեց Գերմանիայից
МЕЖДУНАРОДНОЕԱրարատի մարզի Դարբնիկ համայնքում հանգրվանած սիրիահայ եւ իրաքահայ 34 ընտանիքների 102 սոցիալապես անապահով անդամներին հատկացվեց օգնություն: Գերմանիայում ապրող ասորիներն ու հայերը, որոնք ընդգրկված են «Save Our Souls» («Փրկենք մեր հոգիները») ՀԿ-ում՝ Վերին Դվինի նախկին բնակիչ Աթուր Յուխանաեվի եւ ՀԿ-ի նախագահ Գրիգորի Սինահարիբի հետ հավաքած գումարը հասցրին Հայաստան: Գնված անհրաժեշտ սնունդը, ընդեղենը, յուղն ու ալյուրը, հիգիենիկ պարագաները տրամադրվեցին վերոհիշյալ ընտանիքներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերը հանդիպեցին ներգաղթած սիրիահայերին եւ իրաքահայերին, ովքեր ապաստան են գտել Դարբնիկում՝ նրանց համար կառուցված բնակարաններում: Հյուրերը զրուցեցին նրանց հետ, ծանոթացան առօրյա հոգսերին: Աթուր Յուխանաեվը նրանց հետ զրույցում ընդգծեց, որ հայերը, ասորիները եւս ենթարկվել են թուրքական յաթաղանի ջարդին, եւ իրենք լավ են հասկանում մեր հայրենակիցների ծանր վիճակը, որոնք այնտեղ թողել են իրենց հարստությունը, տները, կարողությունը, հարազատներին, բայց փոխարենը տեղ են գտնել մայր Հայ աստանի ջերմ գրկում:
Դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանը շնորհակալություն հայտնեց Գրիգորի Սինահարիբին եւ Աթուր Յուխանաեվին ՝ նման բարեգործության համար եւ ասաց, որ դա ուշադրության գեղեցիկ դրսեւորում է Գերմանիայում ապրող հայերի եւ ասորիների համայնքի կողմից: Նա վերջիններիս շնորհակալագրեր հանձնեց՝ նշելով, որ յուրաքանչյուրս ենք պարտավոր ամենօրյա ուշադրություն դրսեւորելու մեր հայրենակիցների նկատմամբ եւ օգնելու, որպեսզի նրանք հաղթահարեն հալածվածի հոգեբանությունը:
Աթուր Յուխանաեվն ավելացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանեն հաճախակի կազմակերպելու համանման օգնություն:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



