Սիրիահայերին եւ իրաքահայերին օգնություն տրամադրվեց Գերմանիայից
INTERNATIONAL NEWSԱրարատի մարզի Դարբնիկ համայնքում հանգրվանած սիրիահայ եւ իրաքահայ 34 ընտանիքների 102 սոցիալապես անապահով անդամներին հատկացվեց օգնություն: Գերմանիայում ապրող ասորիներն ու հայերը, որոնք ընդգրկված են «Save Our Souls» («Փրկենք մեր հոգիները») ՀԿ-ում՝ Վերին Դվինի նախկին բնակիչ Աթուր Յուխանաեվի եւ ՀԿ-ի նախագահ Գրիգորի Սինահարիբի հետ հավաքած գումարը հասցրին Հայաստան: Գնված անհրաժեշտ սնունդը, ընդեղենը, յուղն ու ալյուրը, հիգիենիկ պարագաները տրամադրվեցին վերոհիշյալ ընտանիքներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերը հանդիպեցին ներգաղթած սիրիահայերին եւ իրաքահայերին, ովքեր ապաստան են գտել Դարբնիկում՝ նրանց համար կառուցված բնակարաններում: Հյուրերը զրուցեցին նրանց հետ, ծանոթացան առօրյա հոգսերին: Աթուր Յուխանաեվը նրանց հետ զրույցում ընդգծեց, որ հայերը, ասորիները եւս ենթարկվել են թուրքական յաթաղանի ջարդին, եւ իրենք լավ են հասկանում մեր հայրենակիցների ծանր վիճակը, որոնք այնտեղ թողել են իրենց հարստությունը, տները, կարողությունը, հարազատներին, բայց փոխարենը տեղ են գտնել մայր Հայ աստանի ջերմ գրկում:
Դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանը շնորհակալություն հայտնեց Գրիգորի Սինահարիբին եւ Աթուր Յուխանաեվին ՝ նման բարեգործության համար եւ ասաց, որ դա ուշադրության գեղեցիկ դրսեւորում է Գերմանիայում ապրող հայերի եւ ասորիների համայնքի կողմից: Նա վերջիններիս շնորհակալագրեր հանձնեց՝ նշելով, որ յուրաքանչյուրս ենք պարտավոր ամենօրյա ուշադրություն դրսեւորելու մեր հայրենակիցների նկատմամբ եւ օգնելու, որպեսզի նրանք հաղթահարեն հալածվածի հոգեբանությունը:
Աթուր Յուխանաեվն ավելացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանեն հաճախակի կազմակերպելու համանման օգնություն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



