Լե Պենի կարծիքով՝ ընտրություններում իր պարտվելու դեպքում Ֆրանսիան ղեկավարելու Է Մերկելը
МЕЖДУНАРОДНОЕ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք Է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բանն ինչով Էլ ավարտվի, հետագայում Ֆրանսիան կին Է ղեկավարելու՝ կամ ես, կամ Անգելա Մերկելը»,- ասել Է լե Պենը՝ որը քննադատել Է Էմանուել Մակրոնին Եվրամիության հիման վրա ֆրանս-գերմանական դաշինքն ամրապնդելու նրա մտադրության համար:
«Իրականությունն այն Է, որ դուք արդեն այցով եղել եք տիկին Մերկելի մոտ եւ օրհնություն խնդրել նրանից, քանի որ դուք մտադիր չեք որեւԷ բան ձեռնակել առանց նրա համաձայնության»,- հայտարարել Է լե Պենը՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակիցը «Եվրամիությանն անվերապահորեն ենթարկվելու» ուղեգիծ Է բռնել:
Ի պատասխան Մակրոնը, մասնավորապես, ասել Է, որ «բարեբախտաբար, Ֆրանսիայում միշտ Էլ եղել են քաղաքական գործիչներ, որոնք կարողացել են տեսնել ապագան: Եվ գեներալ դե Գոլը, եւ կանցլեր Ադենաուերը կարողացան միասին աշխատել եւ այդ կերպ կառուցեցին ներկայիս Եվրոպան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



