Լե Պենի կարծիքով՝ ընտրություններում իր պարտվելու դեպքում Ֆրանսիան ղեկավարելու Է Մերկելը
INTERNATIONAL NEWS «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք Է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բանն ինչով Էլ ավարտվի, հետագայում Ֆրանսիան կին Է ղեկավարելու՝ կամ ես, կամ Անգելա Մերկելը»,- ասել Է լե Պենը՝ որը քննադատել Է Էմանուել Մակրոնին Եվրամիության հիման վրա ֆրանս-գերմանական դաշինքն ամրապնդելու նրա մտադրության համար:
«Իրականությունն այն Է, որ դուք արդեն այցով եղել եք տիկին Մերկելի մոտ եւ օրհնություն խնդրել նրանից, քանի որ դուք մտադիր չեք որեւԷ բան ձեռնակել առանց նրա համաձայնության»,- հայտարարել Է լե Պենը՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակիցը «Եվրամիությանն անվերապահորեն ենթարկվելու» ուղեգիծ Է բռնել:
Ի պատասխան Մակրոնը, մասնավորապես, ասել Է, որ «բարեբախտաբար, Ֆրանսիայում միշտ Էլ եղել են քաղաքական գործիչներ, որոնք կարողացել են տեսնել ապագան: Եվ գեներալ դե Գոլը, եւ կանցլեր Ադենաուերը կարողացան միասին աշխատել եւ այդ կերպ կառուցեցին ներկայիս Եվրոպան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



