Մակրոնը շահել Է նախընտրական հեռուստաբանավեճը Ֆրանսիայում
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցման տվյալներին, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ինստիտուտը, նա առավելության Է հասել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին Է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, լե Պենին՝ 34 տոկոսը: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել Է նշել հաղթողին: Մակրոնը հաղթանակ Է տարել նաեւ Figaro թերթի կայքում անցկացված հարցման ընթացքում՝ ապահովելով ձայների 64 տոկոսը՝ 36 տոկոսի դիմաց:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների՝ ապրիլի 23-ին կայացած առաջին փուլում Մակրոնը հավաքել Է ձայների 24,01 տոկոսը, լե Պենը՝ 21,3 տոկոսը: Երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



