Մակրոնը շահել Է նախընտրական հեռուստաբանավեճը Ֆրանսիայում
INTERNATIONAL NEWS Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցման տվյալներին, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ինստիտուտը, նա առավելության Է հասել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին Է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, լե Պենին՝ 34 տոկոսը: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել Է նշել հաղթողին: Մակրոնը հաղթանակ Է տարել նաեւ Figaro թերթի կայքում անցկացված հարցման ընթացքում՝ ապահովելով ձայների 64 տոկոսը՝ 36 տոկոսի դիմաց:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների՝ ապրիլի 23-ին կայացած առաջին փուլում Մակրոնը հավաքել Է ձայների 24,01 տոկոսը, լե Պենը՝ 21,3 տոկոսը: Երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



