Լը Պենը եւ Մակրոնը խիստ մեղադրանքներ են փոխանակել հեռուստաբանավեճի ընթացքում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ երկու թեկնածուները՝ Մարին լե Պենը եւ Էմանուել Մակրոնը, չափազանց թեժ հեռուստատեսային բանավեճի ընթացքում խստագույն մեղադրանքներ են ներկայացրել միմյանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ծայրահեղ աջերի թեկնածու Մարին Լը Պենը 39-ամյա կենտրոնամետ Մակրոնին բնութագրել Է որպես ընտրախավի թեկնածու, որը ոչ մի կարգի բարեփոխումներ չի առաջարկում:
Նա քննադատել Է իսլամական ահաբեկչության դեմ պայքարելու Մակրոնի խոստումը, ինչպես նաեւ նրա պատկանելությունը երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ հասարակական համակրանք չվայելող կառավարությանը:
Մակրոնը պարտք չի մնացել եւ լե Պենին մեղադրել Է «ստի ռազմավարության» օգտագործման մեջ:
Բանավեճերը շարունակվել են 160 րոպե, եւ այդ ամբողջ ժամանակ երկու թեկնածուներն Էլ չեն դադարել միմյանց դեմ խիստ մեղադրանքներ ներկայացնելուց:
Հեռուստաբանավեճերի ընթացքում Մարին լե Պենն ընդդիմախոսին անվանել Է «վայրի գլոբալացման, անկայունության, Uber-ականացման, մեծ գործարարության կողմից տնտեսության հափշտակման թեկնածու, որը երջանիկ կլինի «Ֆրանսիան վաճառելու եղած-չեղածով եւ կորցնելու վերահսկողությունը նրա նկատմամբ»:
Մակրոնն, իր հերթին, ծաղրել Է 48-ամյա Լը Պենի տնտեսական ծրագիրը՝ հատուկ ուշադրություն նվիրելով եվրոյից հրաժավելու նրա պլանների հակասականությանը: Մակրոնը նրան անվանել Է «գերագույն քրմուհի, որը սարսափ Է քարոզում»՝ հավելելով, որ նա շատ բան Է ասում, բայց քիչ բան անում:
Նրա խոսքով՝ Լը Պենը ոչինիչ չի առաջարկում, բացի պարտվողականությունից:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Популизм уже семь лет грызет основы нашей государственности
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны



