Լը Պենը եւ Մակրոնը խիստ մեղադրանքներ են փոխանակել հեռուստաբանավեճի ընթացքում
INTERNATIONAL NEWSՖրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ երկու թեկնածուները՝ Մարին լե Պենը եւ Էմանուել Մակրոնը, չափազանց թեժ հեռուստատեսային բանավեճի ընթացքում խստագույն մեղադրանքներ են ներկայացրել միմյանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ծայրահեղ աջերի թեկնածու Մարին Լը Պենը 39-ամյա կենտրոնամետ Մակրոնին բնութագրել Է որպես ընտրախավի թեկնածու, որը ոչ մի կարգի բարեփոխումներ չի առաջարկում:
Նա քննադատել Է իսլամական ահաբեկչության դեմ պայքարելու Մակրոնի խոստումը, ինչպես նաեւ նրա պատկանելությունը երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ հասարակական համակրանք չվայելող կառավարությանը:
Մակրոնը պարտք չի մնացել եւ լե Պենին մեղադրել Է «ստի ռազմավարության» օգտագործման մեջ:
Բանավեճերը շարունակվել են 160 րոպե, եւ այդ ամբողջ ժամանակ երկու թեկնածուներն Էլ չեն դադարել միմյանց դեմ խիստ մեղադրանքներ ներկայացնելուց:
Հեռուստաբանավեճերի ընթացքում Մարին լե Պենն ընդդիմախոսին անվանել Է «վայրի գլոբալացման, անկայունության, Uber-ականացման, մեծ գործարարության կողմից տնտեսության հափշտակման թեկնածու, որը երջանիկ կլինի «Ֆրանսիան վաճառելու եղած-չեղածով եւ կորցնելու վերահսկողությունը նրա նկատմամբ»:
Մակրոնն, իր հերթին, ծաղրել Է 48-ամյա Լը Պենի տնտեսական ծրագիրը՝ հատուկ ուշադրություն նվիրելով եվրոյից հրաժավելու նրա պլանների հակասականությանը: Մակրոնը նրան անվանել Է «գերագույն քրմուհի, որը սարսափ Է քարոզում»՝ հավելելով, որ նա շատ բան Է ասում, բայց քիչ բան անում:
Նրա խոսքով՝ Լը Պենը ոչինիչ չի առաջարկում, բացի պարտվողականությունից:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



