«Բոկո հարամ»-ի պարագլուխը վիրավորվել Է Նիգերիայում ավիահարվածների հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕ «Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր Է ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրներ:
Նրա տվյալներով՝ ավիագրոհներն ապրիլի 28-ին կատարվել են Բոռնոյի նահանգի Դամբոա շրջանում: Ավիահարվածների զոհ են դարձել նաեւ Շեքաուի տեղակալը եւ մի քանի զինյալներ:
Նիգերիայի բանակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Շեքաուի անձը բազմաթիվ գաղտնիքներ Է թաքցնում: Նիգերիական բանակը քանիցս հայտնել Է նրա զոհվելու մասին, սակայն «Բոկո հարամ»-ի պարագլուխը կրկին ու կրկին իրեն զգացնել Է տվել:
«Բոկո հարամ»-ը իսլամական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Խմբավորման զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



