«Բոկո հարամ»-ի պարագլուխը վիրավորվել Է Նիգերիայում ավիահարվածների հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր Է ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրներ:
Նրա տվյալներով՝ ավիագրոհներն ապրիլի 28-ին կատարվել են Բոռնոյի նահանգի Դամբոա շրջանում: Ավիահարվածների զոհ են դարձել նաեւ Շեքաուի տեղակալը եւ մի քանի զինյալներ:
Նիգերիայի բանակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Շեքաուի անձը բազմաթիվ գաղտնիքներ Է թաքցնում: Նիգերիական բանակը քանիցս հայտնել Է նրա զոհվելու մասին, սակայն «Բոկո հարամ»-ի պարագլուխը կրկին ու կրկին իրեն զգացնել Է տվել:
«Բոկո հարամ»-ը իսլամական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Խմբավորման զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



