Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին ծնվել է 125 երեխա
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին լույս աշխարհ է եկել 125 երեխա՝ 69 տղա եւ 59 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 39 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 35-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 23-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 20-ը՝ Գավառի ԲԿ-ում եւ 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2016 թվականի ապրիլին Գեղարքունիքում գրանցվել է 132 ծնունդ: Ընդ որում, այս տարի, նախորդ ապրիլի համեմատ ծնունդների թվի որոշակի նվազում, 13 ծնունդ, արձանագրվել է Մարտունու տարածաշրջանում: Փոխարենը նախորդ ապրիլ համեմատ 7-ով ավելացել է ծնունդների թիվը Վարդենիսի տարածաշրջանում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



