Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին ծնվել է 125 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին լույս աշխարհ է եկել 125 երեխա՝ 69 տղա եւ 59 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 39 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 35-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 23-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 20-ը՝ Գավառի ԲԿ-ում եւ 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2016 թվականի ապրիլին Գեղարքունիքում գրանցվել է 132 ծնունդ: Ընդ որում, այս տարի, նախորդ ապրիլի համեմատ ծնունդների թվի որոշակի նվազում, 13 ծնունդ, արձանագրվել է Մարտունու տարածաշրջանում: Փոխարենը նախորդ ապրիլ համեմատ 7-ով ավելացել է ծնունդների թիվը Վարդենիսի տարածաշրջանում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



