ՌԴ-ն եւ Թուրքիան զենքի համատեղ ստեղծման նախագծեր են քննարկում
МЕЖДУНАРОДНОЕՍպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունը (մտնում Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում Է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության մարկետինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:
«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հետաքրքրվում Է ռազմական նշանակության լայն ընդգրկման արտադրանքով, մասնավորապես, տարբեր հեռահարության ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերով: Բացի այդ, մենք տեխնոլոգիական գործընկերության մի շարք նախագծեր ենք քննարկում զենքի հեռանկարային տեսակների համատեղ մշակումների եւ արտադրության բնագավառում»,- Գոնչարովի խոսքը մեջբերում Է ընկերության մամուլի ծառայությունը:
Նա հավելել Է, որ «ՌոսօբորոնԷքսպորտը» 2016 թվականի վերջից թուրք գործընկերների հետ ակտիվորեն կոնսուլտացիաներ Է վարում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների շուրջ:
Մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ ընկերությունը միասնական ռուսաստանյան ցուցադրանքի կազմակերպիչն Է պաշտպանական արդյունաբերության IDEF-2017 միջազգային ցուցահանդեսում, որն Ստամբուլում տեղի Է ունենալու մայիսի 9-ից մինչեւ 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



