ՌԴ-ն եւ Թուրքիան զենքի համատեղ ստեղծման նախագծեր են քննարկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունը (մտնում Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում Է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության մարկետինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:
«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հետաքրքրվում Է ռազմական նշանակության լայն ընդգրկման արտադրանքով, մասնավորապես, տարբեր հեռահարության ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերով: Բացի այդ, մենք տեխնոլոգիական գործընկերության մի շարք նախագծեր ենք քննարկում զենքի հեռանկարային տեսակների համատեղ մշակումների եւ արտադրության բնագավառում»,- Գոնչարովի խոսքը մեջբերում Է ընկերության մամուլի ծառայությունը:
Նա հավելել Է, որ «ՌոսօբորոնԷքսպորտը» 2016 թվականի վերջից թուրք գործընկերների հետ ակտիվորեն կոնսուլտացիաներ Է վարում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների շուրջ:
Մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ ընկերությունը միասնական ռուսաստանյան ցուցադրանքի կազմակերպիչն Է պաշտպանական արդյունաբերության IDEF-2017 միջազգային ցուցահանդեսում, որն Ստամբուլում տեղի Է ունենալու մայիսի 9-ից մինչեւ 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



