Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մոլախոտ» ծառերի էտ՝ հօգուտ ապագա տարածքի ընդլայնման. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավթաշենում ապօրինի հատված ծառերի դեպքի բացահայտման ուղղությամբ շարունակում ենք մեր լրագրողական հետաքննությունը: Տարածված կարծիք կա, որ ծառերի «խորը էտի» միակ նպատակը սեփական բիզնեսի ընդլայնումն է եղել, հակառակ դեպքում այդ 23 ծառը պատահականության սկզբունքով չէ, որ հայտնվել էին ջրավազանի անմիջապես դիմաց: Անշուշտ այս փաստը կարող է իր ազդեցությունն ունենալ, սակայն միայն դատարանի վճռի հիման վրա։ Իսկ դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առնում բազմաթիվ հանգամանքներ։

Սակայն սա չի նշանակում, թե արդարադատությունը պետք է տեղի տա զգացմունքային իրողություններին, թերևս երբ կսահմանվի անխուսափելի պատիժը հենց այդ ժամանակ էլ արդեն կարելի է խոսել մեղմացուցիչ հանգամանքների մասին։ Իսկ պատիժը պետք է անխուսափելի և խիստ լինի՝ նման գործողությունները հետագայում բացառելու համար։ Հարկ է նշել նաև, որ նման գործողությունների համար նախատեսված պատիժներից է վարչական տուգանքը: Իսկ քանի որ Սամսոնյանը փորձում է սեփական օբյեկտն ընդլայնել, ուստի ակնհայտ է նաև այն, որ նրա «ձեռքը քարի տակ չէ», ու այս փաստն ավելի է կարևորում պատժի կարևորությունը։ Չնայած նրան, որ ներկայում մեզանից յուրաքանչյուրին թթվածնի բաժնից զրկած Սամսոնյանը ստորագրությամբ գտնվում է ազատության մեջ, և ծառերը նորից ծիլ են տվել, բայց քայլը միևնույնն է, պատժի և քննադատության արժանի է:

Ապօրինի ծառահատողին արդարացնելու համար նշվում է նաև, որ ծառը նորից ծիլ է տվել: Այո, ծիլ է տվել, որովհետև արմատից հանված ծառ չէր, և վերջին հաշվով նպատակը ակնհայտ տեսնելով, շինարարական աշխատանքները կատարելուց ու այդ ծառերի հաշվին նոր շինություն կառուցելուց հետո՞ էինք միայն պատիժ պահանջելու և այդ ժամանակ մեղադրելու իշխանություններին նրա հանդեպ ժամանակին պատիժ չկիրառելու համար: Այդ ժամանակ ո՞ւմ պետք կլիներ բարձրացված աղմուկը: Այն, ինչ կատարվեց Դավթաշենում, ըստ էության ընդամենը մասնավոր դեպք էր, որից պետք է ուղղակի դասեր քաղել, պատժել և բացառել ապագայում նման միջադեպերը։ Ի դեպ , այս պատմության մեջ ամենաուրախալին այն է, որ ծառերն այնուամենայնիվ կանաչել են և կանաչ տարածքի հաշվին շինություն չկառուցվեց: Այստեղ, սակայն, շատ հետաքրքիր են այս միջադեպի, իսկ ավելի ճիշտ՝ հանցագործության արձագանքները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Սամսոնյանին փորձ է արվում արդարացնել միայն այն պատճառով, որ ծառերը ծիլ են տվել:

Թե ինչ կապ ունի ծառերի ծիլ տալը կատարված ինքնագործունեություն համարվող արարքի հետ, դժվար է ասել: Փաստն ի վերջո այն է, որ ծառերը հատվել են տարածքը «մաքրելու» համար, և եթե գործ չհարուցվեր, թերևս Սամսոնյանի իրականացրած «խորը» էտին կհաջորդեր ծառերի արմատախիլ անելը: Սակայն այս ամենից էլ զատ տպավորություն է ստեղծվում, որ այս իրողությունն ունի նաև այլ ենթատեքստ:

Դեռևս խորհրդարանական ընտրությունների շրջանում շատ քննարկվեց Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետագա պաշտոնավարման հարցը: Այս իրողությունների ֆոնին, կարծես թե, շատ հարմար առիթ է ստեղծվում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին հարվածի տակ դնելու համար: Սակայն Դավթաշենը համեմատաբար փոքր վարչական շրջան է, և ինչպես ասում են, բոլորն այստեղ ամեն ինչ գիտեն բոլորի մասին: Սա բավական հետաքրքիր պահ է, քանի որ ծառահատումից հետո որոշակի շրջանակներ սկսեցին մեղադրել վարչական շրջանի ղեկավարությանը՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչ պետք է աներ այդ ղեկավարությունը, գուցե նախօրոք պետք է իմանար Սամսոնյանի մտադրությունների մասին:

Թե նման պայմաններում, ինչ շրջանակներ են փորձում պղտոր ջրում ձուկ որսալ, դժվար է ասել, սակայն ժամանակն ամեն ինչ ցույց կտա, բոլոր հարցերը կպարզաբանվեն և իհարկե, մեղավորներն էլ կպատժվեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»