Մարին Լը Պենը ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը
МЕЖДУНАРОДНОЕ«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը խոստացել է, որ ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը։
Լը Պենը հույս ունի, որ երկու տարի հետո ֆրանսիացիները կկարողանան իրենց գրպաններում պահել ազգային արժույթ, հայտնում է Reuters–ը։
Նա նկատել է, որ «ազգային արժույթը» ավելի լավ կպաշտպանի ֆրանսիացիների խնայողությունները։ Լը Պենի կարծիքով ֆրանսիական իսթեբլիշմենթն ուզում է ընտրողներին վախեցնել՝ ասելով, որ իրավիճակը այլ կերպ կդասավորվի։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ապրիլի 23-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



