Մարին Լը Պենը ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը խոստացել է, որ ընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կվերականգնի ֆրանկի շրջանառությունը։
Լը Պենը հույս ունի, որ երկու տարի հետո ֆրանսիացիները կկարողանան իրենց գրպաններում պահել ազգային արժույթ, հայտնում է Reuters–ը։
Նա նկատել է, որ «ազգային արժույթը» ավելի լավ կպաշտպանի ֆրանսիացիների խնայողությունները։ Լը Պենի կարծիքով ֆրանսիական իսթեբլիշմենթն ուզում է ընտրողներին վախեցնել՝ ասելով, որ իրավիճակը այլ կերպ կդասավորվի։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ապրիլի 23-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



