Մերկելի ու Պուտինի հանդիպման ժամանակ բարոյախրատություն չի եղել․ Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը արդյունավետ է եղել ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիյա 1» հեռուստաալիքի եթերում։
«Եղել է շատ կառուցողական, շատ բաց տեսակետների փոխանակություն ու ընթացիկ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների քննարկում։ Ոչ մի բարոյախրատություն չի եղել»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ նշել է , որ բանակցությունների ժամանակ չեն քննարկվել տնտեսական պատժամիջոցները։ «Պուտինը չի բարձրացրել ու չի բարձրացնում պատժամիջոցների հարցը ու բազմիցս ասել է, որ այդ հարցը իր օրակարգում չկա»,- շեշտել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սոչիում անցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



