Մերկելի ու Պուտինի հանդիպման ժամանակ բարոյախրատություն չի եղել․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը արդյունավետ է եղել ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիյա 1» հեռուստաալիքի եթերում։
«Եղել է շատ կառուցողական, շատ բաց տեսակետների փոխանակություն ու ընթացիկ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների քննարկում։ Ոչ մի բարոյախրատություն չի եղել»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ նշել է , որ բանակցությունների ժամանակ չեն քննարկվել տնտեսական պատժամիջոցները։ «Պուտինը չի բարձրացրել ու չի բարձրացնում պատժամիջոցների հարցը ու բազմիցս ասել է, որ այդ հարցը իր օրակարգում չկա»,- շեշտել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սոչիում անցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



