Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի երիտասարդ բժիշկներն Աղվերանում հուշագիր ստորագրեցին
ОБЩЕСТВОԱղվերանում տեղի ունեցած «Ցավը՝ ժամանակակից բժշկության հիմնահարց» խորագիրը կրող գիտաժողովը, որը նախաձեռնել էր Երիտասարդ բժիշկների ասոցիացիա ՀԿ-ն, բացի թեմատիկ զեկույցներից, արդյունավետ էր նաև միջազգային պայմանագրերի ստորագրությամբ:
Համագործակցության երկկողմ հուշագիր ստորագրվեց Հայաստանի և Վրաստանի համանուն ասոցիացիաների միջև, ինչպես նաև եռակողմ՝ Հայաստանի և Վրասստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիաների և Ռուսաստանի երիտասարդ բժիշկների ընկերակցության միջև:
Վրաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Մարիամ Աբիսոնաշվիլին Past.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ իրեն շատ հաճելի էր, որ Հայաստանի և Վրաստանի կազմակերպությունները նման հուշագիր են ստորագրում: Նույնը նա ասաց նաև եռակողմ հուշագրի մասին: «Այս համաժողովը շատ հետաքրքիր էր: Մենք ծանոթացանք բժշկության նոր մեթոդներին: Ես շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցին: Էլի կգամ, եթե հրավիրեն: Հաճելի էր ծանոթանալ հայ կոլեգաների հետ»,- նշեց Մարիամ Աբիսոնաշվիլին:
Լևոն Փանոսյան
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



