Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի երիտասարդ բժիշկներն Աղվերանում հուշագիր ստորագրեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱղվերանում տեղի ունեցած «Ցավը՝ ժամանակակից բժշկության հիմնահարց» խորագիրը կրող գիտաժողովը, որը նախաձեռնել էր Երիտասարդ բժիշկների ասոցիացիա ՀԿ-ն, բացի թեմատիկ զեկույցներից, արդյունավետ էր նաև միջազգային պայմանագրերի ստորագրությամբ:
Համագործակցության երկկողմ հուշագիր ստորագրվեց Հայաստանի և Վրաստանի համանուն ասոցիացիաների միջև, ինչպես նաև եռակողմ՝ Հայաստանի և Վրասստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիաների և Ռուսաստանի երիտասարդ բժիշկների ընկերակցության միջև:
Վրաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Մարիամ Աբիսոնաշվիլին Past.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ իրեն շատ հաճելի էր, որ Հայաստանի և Վրաստանի կազմակերպությունները նման հուշագիր են ստորագրում: Նույնը նա ասաց նաև եռակողմ հուշագրի մասին: «Այս համաժողովը շատ հետաքրքիր էր: Մենք ծանոթացանք բժշկության նոր մեթոդներին: Ես շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցին: Էլի կգամ, եթե հրավիրեն: Հաճելի էր ծանոթանալ հայ կոլեգաների հետ»,- նշեց Մարիամ Աբիսոնաշվիլին:
Լևոն Փանոսյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



