ՆԱՏՕ-ն կտեղափոխվի մեկ մլրդ եվրո արժողությամբ նոր կենտրոնակայան
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր կենտրոնակայան կտեղափոխվի դաշինքի պետությունների եւ կառավարարությունների ղեկավարների՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Դա , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հավաստել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Մայիսին ղեկավարների հանդիպմանը կկայանա նստավայրի երկրի՝ Բելգիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի նոր շենքի պաշտոնական հանձնման արարողությունը»,- հայտնել Է նա:
ՆԱՏՕ-ի նոր համալիրը գտնվում Է դաշինքի ներկայիս կենտրոնակայանից մեկ փողոց այն կողմ: Այդ վիթխարի կիսակլոր ապակե շենքն զբաղեցնում Է 41 հեկտար տարածություն, դրա գրասենյակային մակերեսները կազմում են 245 հազար քառակուսի մետր:
Այս համալիրում կտեղավորվեն ՆԱՏՕ-ի 28, իսկ հեռանկարում՝ դաշինքին Չեռնոգորիայի անդամակցման արձանագրության վավերացման ավարտից հետո, 29 երկրների եւ 19 գործընկեր պետությունների ներկայացուցչություններ: Միաժամանակ այստեղ կաշխատի ավելի քան 4 հազար մարդ:
Շենքը կառուցվել Է Էնրգախնայողության, կապի եւ հաղորդակցուղիների, ինչպես նաեւ բուն կառույցի ֆիզիկական պաշտպանության ոլորտի նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դրա նախագծային արժեքը կազմում Է մեկ միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



