ՆԱՏՕ-ն կտեղափոխվի մեկ մլրդ եվրո արժողությամբ նոր կենտրոնակայան
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր կենտրոնակայան կտեղափոխվի դաշինքի պետությունների եւ կառավարարությունների ղեկավարների՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Դա , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հավաստել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Մայիսին ղեկավարների հանդիպմանը կկայանա նստավայրի երկրի՝ Բելգիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի նոր շենքի պաշտոնական հանձնման արարողությունը»,- հայտնել Է նա:
ՆԱՏՕ-ի նոր համալիրը գտնվում Է դաշինքի ներկայիս կենտրոնակայանից մեկ փողոց այն կողմ: Այդ վիթխարի կիսակլոր ապակե շենքն զբաղեցնում Է 41 հեկտար տարածություն, դրա գրասենյակային մակերեսները կազմում են 245 հազար քառակուսի մետր:
Այս համալիրում կտեղավորվեն ՆԱՏՕ-ի 28, իսկ հեռանկարում՝ դաշինքին Չեռնոգորիայի անդամակցման արձանագրության վավերացման ավարտից հետո, 29 երկրների եւ 19 գործընկեր պետությունների ներկայացուցչություններ: Միաժամանակ այստեղ կաշխատի ավելի քան 4 հազար մարդ:
Շենքը կառուցվել Է Էնրգախնայողության, կապի եւ հաղորդակցուղիների, ինչպես նաեւ բուն կառույցի ֆիզիկական պաշտպանության ոլորտի նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դրա նախագծային արժեքը կազմում Է մեկ միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



