Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել Է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող բոլոր ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն այդ ճգնաժամի սաստկացման, ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման»,-ասել Է Դեհղանը, որի խոսքը մեջբերում Է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը «հարեւան երկրներին նախազգուշացնում Է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»: «Բոլոր երկրները պետք Է նպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ հարգեն նրան»,-ընդգծել Է իրանցի նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



