Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել Է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող բոլոր ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն այդ ճգնաժամի սաստկացման, ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման»,-ասել Է Դեհղանը, որի խոսքը մեջբերում Է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը «հարեւան երկրներին նախազգուշացնում Է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»: «Բոլոր երկրները պետք Է նպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ հարգեն նրան»,-ընդգծել Է իրանցի նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



