Պուտինի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12-ին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի չորսժամյա ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա հունիսի 12-ին Showtime ամերիկյան հեռուստաալիքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 1-ին հայտնել Է հեռուստաալիքը:
«Հարցազրույց Պուտինի հետ» անվանումը կրող ֆիլմը կբաժանվի մասերի եւ կցուցադրվի չորս օր անընդմեջ:
Ավելի վաղ The Sydney Morning Herald թերթին տված հարցազրույցում ռեժիսորը հայտարարել Է, որ կինոժապավենն ամերիկացիներին կներկայացնի նոր աշխարհայացք եւ կպատմի այն իրադարձությունների վերաբերյալ Պուտինի տեսակետների մասին, որոնք տեղի են ունեցել 2000 թվականին նրա՝ Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո:
Օլիվեր Սթոունը երեք անգամ արժանացել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակին, ինչպես նաեւ Բեռլինի եւ Վենետիկի կինոփառատոնների մրցանակներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



