Պուտինի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի չորսժամյա ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա հունիսի 12-ին Showtime ամերիկյան հեռուստաալիքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 1-ին հայտնել Է հեռուստաալիքը:
«Հարցազրույց Պուտինի հետ» անվանումը կրող ֆիլմը կբաժանվի մասերի եւ կցուցադրվի չորս օր անընդմեջ:
Ավելի վաղ The Sydney Morning Herald թերթին տված հարցազրույցում ռեժիսորը հայտարարել Է, որ կինոժապավենն ամերիկացիներին կներկայացնի նոր աշխարհայացք եւ կպատմի այն իրադարձությունների վերաբերյալ Պուտինի տեսակետների մասին, որոնք տեղի են ունեցել 2000 թվականին նրա՝ Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո:
Օլիվեր Սթոունը երեք անգամ արժանացել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակին, ինչպես նաեւ Բեռլինի եւ Վենետիկի կինոփառատոնների մրցանակներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



