Մեքսիկական զբոսաշրջային քաղաքում պարեկախմբի վրա զինված հարձակում է իրականացվել, կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕԱպրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը առննվազն ութ մարդ է սպանվել Մեքսիկայի Սան Խոսե դել Կաբո զբոսաշրջային քաղաքում հանցագործների ու զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հարավային Ստորին Քալիֆորնիա նահանգի անվտանգության համակարգման խումբը։
Իշխանությունների տվյալներով՝ հանցագործները հարձակվել են ծովային հետեւակի պարեկախմբի վրա, որը շրջայց էր կատարում Վիլյաս – դել- Կորտես տարածքում։ Զինվորականները պատասխան կրակ են բացել ու սպանել յոթ հարձակվողներին։ Վիրավորվել է ծովային հետեւակայիններից մեկը, որը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Սպանված հանցագործներից հինգը տղամարդիկ են, երկուսը՝ կանայք։ Իշխանությունները սկսել են հետաքննել հարձակման հանգամանքները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



