Մեքսիկական զբոսաշրջային քաղաքում պարեկախմբի վրա զինված հարձակում է իրականացվել, կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը առննվազն ութ մարդ է սպանվել Մեքսիկայի Սան Խոսե դել Կաբո զբոսաշրջային քաղաքում հանցագործների ու զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հարավային Ստորին Քալիֆորնիա նահանգի անվտանգության համակարգման խումբը։
Իշխանությունների տվյալներով՝ հանցագործները հարձակվել են ծովային հետեւակի պարեկախմբի վրա, որը շրջայց էր կատարում Վիլյաս – դել- Կորտես տարածքում։ Զինվորականները պատասխան կրակ են բացել ու սպանել յոթ հարձակվողներին։ Վիրավորվել է ծովային հետեւակայիններից մեկը, որը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Սպանված հանցագործներից հինգը տղամարդիկ են, երկուսը՝ կանայք։ Իշխանությունները սկսել են հետաքննել հարձակման հանգամանքները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



