Վրաստանում Հայաստանի քաղաքացուն պատկանող բեռնատար է այրվել (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԲեռնատար ավտոմեքենան, որը պատկանում է Հայաստանի քաղաքացուն, ամբողջությամբ այրվել է Վրաստանի Դուշեթի շրջանի Կվեշեթի գյուղի մոտ՝ մայրուղու վրա: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն՝ հղում տալով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
ՆԳՆ-ի տվյալներով՝ այն ուղևորվում էր Ռուսաստանից Հայաստան: Այն դատարկ է եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Մեկ ժամվա ընթացքում ավտոմայրուղու երթևեկությունն ամբողջովին փակվել էր ոստիկանների կողմից: Ավտոբուսների վարորդներն ու ուղևորները սպասել են, մինչև հրդեհը մարվի:
Հարուցվել է քրեական գործ:




1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



