Վրաստանում Հայաստանի քաղաքացուն պատկանող բեռնատար է այրվել (լուսանկարներ)
SOCIETYԲեռնատար ավտոմեքենան, որը պատկանում է Հայաստանի քաղաքացուն, ամբողջությամբ այրվել է Վրաստանի Դուշեթի շրջանի Կվեշեթի գյուղի մոտ՝ մայրուղու վրա: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն՝ հղում տալով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
ՆԳՆ-ի տվյալներով՝ այն ուղևորվում էր Ռուսաստանից Հայաստան: Այն դատարկ է եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Մեկ ժամվա ընթացքում ավտոմայրուղու երթևեկությունն ամբողջովին փակվել էր ոստիկանների կողմից: Ավտոբուսների վարորդներն ու ուղևորները սպասել են, մինչև հրդեհը մարվի:
Հարուցվել է քրեական գործ:




1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



